Արցախի շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է. Էդուարդ Շարմազանով
POLITICSՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ պատգամավորների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախի շահերի պաշտպանությունը եղել եւ մնում է մեր սուրբ պարտականությունը: Բոլոր միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու ենք պաշտպանել Արցախի քաղաքացիների ինքնորոշման անքակտելի իրավունքը: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը սարերի հետեւում չէ»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



