Անչափահաս տղայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
SOCIETYԳյումրիում անչափահաս տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու՝ այդ թվում՝ նշված անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 1-ին: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում, կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են 17–ամյա պատանու կախված դի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



