Ավտովթար Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում. կան տուժածներ
SOCIETYՍեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում բախվել են «Nissan Sunny» մակնիշի (վարորդի տվյալները բացակայում են) և «Lada Priora» մակնիշի (վարորդը՝ Կ. Վ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները, այնուհետև վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ն. Բ.-ն (ծնված 1991 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 1992 թ.) քաղաքացիներիի ուժերով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները Կ. Վ.-ին, ով մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ինքնուրույն դուրս էր եկել ավտոմեքենայից, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ համապատասխան հետազոտություն անցնելուց հետո դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



