Yerevan, 14.February.2026,
00
:
00
BREAKING


Միևնույն է, ցանկացած դեպքում այն մնում է զուտ անձնական կարծիք. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում մենք հաճախ հանդիպում ենք կարծիքների, թե այս կամ այն քաղաքական ուժը, գործիչը կամ էլ անհատը տեղ չունեն մեր հանրային, քաղաքական կյանքում: Որքան էլ զարմանալի է, երբեմն նմանօրինակ շեշտադրումներով են հանդես գալիս անգամ հասարակական, քաղաքական գործիչներ: Այս մոտեցումն, իհարկե, միշտ էլ եղել է՝ սկսած ՀՀՇ–ից վերջացրած ՀՀԿ–ով, սակայն, որպես կանոն, նման արտահայտություններն առավելապես պոպուլիստական հռետորաբանության արդյունք են եղել և գլխավորապես հռետորաբանություն են ապահովել: 

Սակայն, երբ բանը հասնում է նրան, որ լրջորեն խոսվում է որևէ քաղաքական ուժի կամ գործչի մասին, ապա առնվազն մի շարք հարցեր են առաջանում: Նախ, եթե ընդունենք, որ որևէ անհատի նկատմամբ արված նման արտահայտությունը զուտ անձնական կարծիքի կամ ավելի շուտ վերաբերմունքի արտահայտությունն է, ապա միևնույն է, այն մնում է զուտ անձնական կարծիք: 

Գումարած սրան՝ մեծ հաշվով, հասկանալի է, որ հասարակությունը և միայն հասարակությունն է որոշելու, թե ովքեր կարող են լինել հասարակական կյանքի կամ քաղաքականության սուբյեկտներ: Միայն հասարակությունն է, որ իրեն հասու միջոցներով ու մեխանիզմներով կարող է ընդհանրական կարծիք ու վերաբերմունք հայտնել: Այդ միջոցները բազմազան են, դրանցից մեկը մենք տեսանք ընդամենը 4 ամիս առաջ, իսկ հանրության ձեռքի տակ եղած գործիքներից ամենաընդունվածը ընտրություններն են:

Եվ ուրեմն, երբ անհատները խոսում են այլ անհատների հնարավորությունների, հանրային կյանքի որևէ ոլորտում տեղ ունենալ–չունենալու մասին, նախևառաջ պետք է հիշեն, որ իրենք հայտնում են զուտ իրենց կարծիքը, ավելին՝ այդ կարծիքը չի կարող հավակնել հանրության կարծիք կամ վերաբերմունք լինելուն: 

Մենք բազմիցս խոսել ենք այնպիսի տհաճ ու վտանգավոր երևույթի մասին, ինչպիսին է սեփական կարծիքն ու մոտեցումները հանրության վզին փաթաթելը: Ըստ էության, այս դեպքում էլ գործ ունենք այդպիսի իրողության հետ, քանի որ կան հարցեր, որոնց լուծումը պետք է և կարող է տալ միայն հասարակությունը: Սա և՛ սկզբունք է, և՛ իրական ժողովրդավարության հիմնաքար:

Ավելին, անգամ երբ մենք խոսում ենք իսկապես հակասական, իսկապես ընդհանրականորեն վերցրած վատ տպավորություն թողած և անգամ հակաժողովրդավարական վարքագիծ դրսևորած անհատների մասին, միևնույն է, ժողովրդավարությունն այնտեղ է, ուր պաշտպանված են բոլորի բոլոր իրավունքներն անխտիր: Այլապես կստանանք երկակի ստանդարտներով ժողովրդավարություն: Իսկ երկակի ու ընդհանրապես բազմակի ստանդարտները ցանկացած հարթության մեջ, ցանկացած ոլորտում, ի վերջո, դառնում են չարիք: Վերջապես, եթե մենք զուտ հանրային վերաբերմունքի տեսանկյունից նայենք խնդրին, ապա առնվազն վերջին ամիսների իրադարձությունները պարզ ցույց տվեցին, որ հասարակությունն ունի և՛ իր խողովակները, և՛ գործիքակազմը՝ սեփական վերաբերմունքը, տրամադրությունները և նախասիրությունները հայտնելու համար:

Նման պայմաններում յուրաքանչյուր ոք խոսելով ընդհանրական երևույթների ու իրողությունների՝ հանրային կյանքում տեղ ունենալու կամ չունենալու մասին, կամա թե ակամա ներխուժում է զուտ հասարակության իրավունքների դաշտ՝ առնվազն բարոյական տեսանկյունից, ուստի ընդամենը պետք է զուսպ լինել և սեփական կարծիքը չնույնացնել հանրային կարծիքի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive