Տասնյակ մարդիկ են տուժել ԳՖՀ-ում գնացքի եւ բեռնատարի բախման հետեւանքով
INTERNATIONAL NEWSՔսանից ավելի մարդ է տուժել Գերմանիայի հարավում բեռնատարի հետ մարդատար գնացքի բախման հետեւանքով, զոհվել է մեկ մարդ: Այդ մասին, հաղորդել է Oberpfalznetz պորտալը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Բավարիայի երկրամասի Ֆրայունգ կոմունայում: Նշվում է, որ գնացքը, որում եղել է շուրջ հիսուն ուղեւոր, բեռնատարի է հարվածել անցուղում եւ այն իր հետ երկաթուղային պաստառով քարշ է տվել շուրջ մեկ կիլոմետր: Բախումից հետո գնացքը եւ բեռնատարը բռնկել են:
Ծանր վիրավորվածներին հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով:
Պորտալի տվյալներով՝ բեռնատարը պատկանում էր ամերիկյան բանակին, դրա խցիկում եղել է երկու մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



