Երաշտի հետևանքով Եվրոպայում բացահայտվում են ջրի տակ գտնվող միջնադարյան քարե հուշարձանները (լուսնակար, տեսանյութ)
INTERNATIONAL NEWSԵվրոպայում տիրող երաշտի հետևանքով ցամաքում է Չեխիայի և Գերմանիայի տարածքով անցնող Էլբա գետը, որի արդյունքում տեսանելի են դառնում ժամանակին ջրի տակ գտնված միջնադարյան քարերը:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, Դեչին քաղաքի մոտակայքում գետի ափամերձ հատվածների ցամաքելու պատճառով բացահայտված քարերը միջնադարյան հուշակոթողներ են, որոնց վրա տարատեսակ նախազգուշացումներ են փորագրված: Դրանք տեսանելի են դառնում ուժեղ երաշտների ժամանակ:
Ենթադրվում է, որ խոշոր քարերի վրա արված փորագրությունները նախատեսված էին հետագա սերունդներին սովի և դժվար ժամանակների մասին նախազգուշացնելու համար: Էլբա գետի երկայնքով տասնյակ նման քարեր են տեղակայված, որոնց վրա պատկերված փորագրությունները թվագրվում են 17-րդ դարով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



