Դեռ ամբողջական վերլուծություններ չկան. Արծվիկ Մինասյանը Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության մասին
SOCIETYՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը անդրադարձավ հարցին, թե ինչպիսի ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ դեռ ամբողջական վերլուծություններ չկան այդ մասով:
«Բնականաբար, ազդեցություններ կարող են լինել: Դրանք պետք է հավասարակշռված ներկայացվեն, այսինքն՝ ազդեցություն թե՛ բացասական, թե՛ որոշակի հնարավորությունների ընձեռման տեսակետից: Առաջիկայում, երբ ունենանք առավել լիարժեք պատկերացում, կներկայացնենք»,-ասաց Մինասյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



