Քաբուլում պայթյուն է որոտացել. կա 4 զոհ և 18 տուժած
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մարտարվեստի ակումբում անցկացվող մրցումների ժամանակ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 4 և վնասվածքներ ստացել 18 մարդ:
Ինչպես նշում է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը, պայթյունը որոտացել է Քաբուլի վեցերորդ թաղամասում: Tolo News հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ պայթյունը որոտացել է 13-րդ թաղամասում:
Աֆղանստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանիշի խոսքով՝ պայթուցիկ սարքն ակտիվացրել է մահապարտ ահաբեկիչը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



