Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


«Այդ երկու երկրները մանևրում են միջազգային քաղաքականության հարթակում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում քիչ չեն հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան գաղտնի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ Նախիջևանում ռազմաբազա տեղադրելու նպատակով: Բացի այդ, Թուրքիան բանակցում է Հարավկովկասյան այլ պետությունների հետ այլ վայրերում նույնպես ռազմաբազաներ տեղադրելու համար: Այս և այլ հարցերի մասին է «Փաստի» հարցազրույցը «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի պատմաբան, թուրքագետ Կարեն Սիրունյանի հետ:

–Պարոն Սիրունյան, կա՞ արդյոք նման բան և եթե այո, ապա ստացվում է, որ Թուրքիան փորձում է Հայաստանը հրե օղակի մեջ վերցնե՞լ՝ դրանից բխող մնացած հետևանքներով:

–Ես հստակ չեմ կարող ասել, թե ինչ գաղտնի պայմանագիր կա այս առումով Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որովհետև եթե մի բան գաղտնի է, ուրեմն հրապարակման ենթակա չէ: Կարող եմ ասել ընդամենը՝ եթե կա նման բան, ապա դա ինչ հնարավորություն և հետևանքներ կարող է ունենալ: Նախ՝ անդրադառնամ այն հարցին, թե իրականում Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է, արդյոք, զիջել Նախիջևանը Թուրքիային, որովհետև այնտեղ Թուրքիայի կողմից ռազմաբազա հիմնելու գաղափարը նշանակում է տվյալ տարածքը վերցնել վերահսկողության տակ, իսկ որքան ինձ հաջողվել է հասկանալ, նրանց միջև հենց Նախիջևանի հարցում եղել են որոշակի հակասություններ: Իսկ եթե, այդուամենայնիվ, Ադրբեջանը դրան պատրաստ է, ապա հարց է առաջանում, թե ինչի՞ դիմաց, որովհետև սա պարզ քաղաքականություն է, որտեղ ոչինչ հենց այնպես չի զիջվում որևէ կողմի՝ անգամ եթե խոսքն այս երկու երկրների մասին է: Դեռ մի քանի տարի առաջ Ադրբեջանն էր զիջումներ պահանջում Թուրքիայից Հայաստանի հետ սահմանների բացման հարցում՝ նրա վրա էներգետիկ ռեսուրսների գործոնով ճնշում գործադրելով, ի՞նչ է փոխվել այսօր, այն էլ այն դեպքում, երբ Թուրքիան գտնվում է ծայրահեղ ծանր աշխարհաքաղաքական, սոցիալ–տնտեսական մի իրավիճակում, երբ ինքը դաշնակիցների օգնության կարիք ունի, քան հակառակը, իսկ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ դեռ պահանջարկ կա, կա նաև Բաքու–Թբիլիսի–Ջեյհանը, TANAP–ը և այլ նախագծեր: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա արդեն գաղտնիք չէ, որ Թուրքիան միշտ էլ լուրջ ջանքեր է գործադրել Նախիջևանը «իրենով անելու» հարցում: 

– Այնուամենայնիվ, արդյո՞ք Թուրքիան ցանկություն ունի նախիջևանյան «նախագծից» բացի տարածաշրջանի այլ պետություններում նույնպես ռազմաբազաներ հիմնել, դա հավանակա՞ն եք համարում:

–Դուք հարցնում եք Թուրքիայի կողմից Հարավկովկասյան տարածաշրջանում այլ ռազմաբազաների հիմնման մտադրությունների մասին: Հարց է առաջանում՝ այդ տարածաշրջանում որտե՞ղ: Հայաստանում այն բացառվում է, Վրաստանում, որքան էլ նրանց հարաբերությունները լավ են, հասկանում են, որ Թուրքիայի քաղաքականությունը հարվածի տակ է դնում հերթական անգամ երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ Թուրքիան երբեմն բացահայտ, իսկ երբեմն էլ ոչ, հայտարարել է ամենաքիչը Աջարիայի, Ախալցխայի, Ախալքալաքի նկատմամբ իր հավակնությունների մասին, որպես Ադրբեջանին միանալու ճանապարհ: Իսկ հետո նաև Արևմուտքում դա չի ողջունվի, քանի որ կա Արևմուտքի ընդգծված ազդեցությունն այստեղ: Ուստի, չեմ կարծում, որ Արևմուտքում պատրաստվում են իրենց տեղը զիջել Թուրքիային, այն էլ այն ժամանակ, երբ Թուրքիայի հետ նրանք ունեն ակնհայտ հակասություններ և ճգնաժամ: Ադրբեջանում՝ չգիտեմ, որքանով կարող է հիմնվել այդ ռազմաբազան, քանի որ դա կարող է հանգեցնել Ադրբեջանի հետ կապված գերտերությունների հակազդեցությանը: Եվ ընդհանրապես, Թուրքիայի կողմից ռազմաբազաների հետ կապված այս քաղաքականությունը հանդիպում է և հանդիպելու է այդ հակազդեցությանը, այն պարզ պատճառով, որ Թուրքիայի դիրքերի ամրապնդումն այս տարածաշրջանում մեծ սպառնալիք է գլոբալ խաղացողների շահերին, հատկապես այս շրջանում, երբ Թուրքիայում աճել են ազգայնական տրամադրությունները, ինչը խաղացողներին ավելի զգաստացնող և իրենց շահերին հակասող գործոն է: 

- Նման ցանկություն ունենալու դեպքում Թուրքիան ի՞նչ հակասող գործոնների կհանդիպի, որը թույլ չի տա ընդլայնել իր նկրտումները:

- Հակասող այնքանով , որ նրանք (Արևմուտքում) տարածաշրջանում ունեն կապիտալ մեծ ներդրումներ, նախագծեր, աճող ազդեցություն,(ԵՄ, ՆԱՏՕ-ՀՀ, Վրաստան, Ադրբեջան հարաբերությունները ) այն հանդիսանում է էներգետիկ առումով իրենց համար այլընտրանք, և այլն ու հիմա ստացվում է, որ այդ ամենի վերահսկողությունը փաստացի պետք է հանձնվի Թուրքիային, քանի որ նա այստեղ իր ծրագրերն իրագործելով կուժեղացնի իր ազդեցությունը՝ այդպիսով բոլոր այդ ծրագրերն ու նախաձեռնությունները դնելով հարվածի տակ: Ի վերջո դա իրենց անվտանգության համար մեծ սպառնալիք է՝ հաշվի առնելով այն, որ Հարավային Կովկասը, թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի, թե՛ Իրանի անվտանգության դարպաս է: Եվ հիմա մի պահ եկեք հասկանանք. Նախիջևանում ռազմաբազայի կառուցմամբ, որն իր դիրքերի ամրապնդում է նշանակում այստեղ, նա մեկ այլ ճանապարհով կապ է հաստատում Ադրբեջանի հետ: Ո՞ր գլոբալ խաղացողը կարող է համաձայնվել այդ մտքի հետ և ո՞ր խաղացողին է դա ձեռնտու: Դա Ձեռնտու չէ, ո՛չ ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, ինչպեսև Իրանին, որի համար ևս Թուրքիայի առաջխաղացումը անվտանգության խնդիր է: Դատելով վերը ասվածից, որևէ գլոբալ կամ տարածաշրջանային խաղացող Թուրքիայի դիրքերի ամրապնդում թույլ չի տա տարածաշրջանում:

–Վերջին շրջանում քիչ չեն նաև տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է դիտորդի կարգավիճակով դառնալ ՀԱՊԿ անդամ: Արդյո՞ք Ադրբեջանը իրականում պատրաստվում է անդամակցել այդ կառույցին և կա՞ն արդյոք հնարավորություններ:

ՀԱՊԿ–ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությանը պետք է տալ սթափ գնահատական: Ադրբեջանը, որի տնտեսությունը հիմնված է նավթա–գազային ռեսուրսի վրա, գտնվում է գլոբալ խաղացողների, հատկապես ԱՄՆ–ի, Անգլիայի տնտեսական, ուրեմն նաև քաղաքական ազդեցության ներքո: Եվ այն պարզ պատճառով նաև, որ այդ խաղացողների կապիտալ ներդրումները, նավթային ընկերությունները կազմում են այդ երկրի տնտեսության որոշակի մասը: Ինչպես ասվեց, նրանք այստեղ ունեն նաև քաղաքական լուրջ ազդեցություն, վերահսկողության մեխանիզմներ և գործիքներ, որոնք կօգտագործվեն ցանկացած պահի: Ուստի չեմ կարծում, որ իրոք Ադրբեջանը լրջորեն մտածում է ՀԱՊԿ–ին անդամակցելու մասին, քանի որ դա կխախտի հավասարակշռությունը տարածաշրջանում և կհանգեցնի խաղացողների ակնհայտ հակասությունների և կոնֆլիկտի, ինչը կունենա անկանխատեսելի հետևանքներ:

–Այդ դեպքում, ինչո՞ւ են ժամանակ առ ժամանակ նման տեղեկություններ տարածվում:

– Պարզապես Թուրքիան և Ադրբեջանը, թուրքական ավանդույթի համաձայն, խաղում են գերտերությունների հակասությունների վրա՝ փորձելով մաքսիմալ օգուտներ քաղել դրանցից: Սա մի տեսակ ինձ հիշեցնում է Քեմալա–բոլշևիկյան հարաբերությունները, երբ թուրքերը փորձեցին համոզել, որ իրենք խորհրդային ճամբարում են, որի հետ միասին իրականացնելու են համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն՝ քաղելով իրենց օգուտները: Ու մենք գիտենք, թե ի վերջո այդ ամենն ինչով ավարտվեց: Այսպես է եղել թուրքական դիվանագիտական պատմության ողջ ընթացքում: Հիմա էլ պարզապես այդ երկու երկրները մանևրում են միջազգային քաղաքականության հարթակում՝ խաղալով գերտերությունների հակասությունների վրա, քաղելով դիվիդենտներ, բայց փորձելով զերծ մնալ որևէ ճամբարում հայտնվելուց: Իմ կարծիքով, ՀԱՊԿ անդամակցությունը այդ դրվագներից և սցենարներից մեկն է: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends