Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ է ջայլամը «ջայլամային քաղաքականություն» վարում

SOCIETY


Մենք գիտենք, որ...

Վտանգի ժամանակ ջայլամը գլուխը մտցնում է ավազի մեջ՝ մտածելով, որ ամբողջ մարմինն է թաքցրել: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Ինչպես և ցանկացած թռչուն կամ կենդանի, ջայլամը վտանգի դեպքում փախուստի է դիմում: Իհարկե, ջայլամին կարելի է անվանել հիմար կենդանի և մտածել, որ իրոք գլուխը թաքցնելով՝ նա մտածում է, որ ամբողջ մարմինն է թաքցնում, բայց իրականությունն այլ է: Առաջին հիշատակումը այն մասին, որ ջայ լ ա մը վտան գի դեպ քում գլու խ ը մտցնում է ավազի մեջ, հանդիպում է հին հռոմեական պատմաբան Պլինոս Ավագի մոտ: Չգիտես ինչու, Պլինոսը, բացի այդ, համարում էր նաև, որ այս թռչունը սաստող հայացքով նայում է իր ձվերին այն նպատակով, որ սերունդը շուտ դուրս գա ձվից: Գլուխը ավազի մեջ մտցնելու առասպելը հավանաբար գալիս է նրանից, որ բնում նստած ջայլամը սովորաբար գլուխը բարձր է պահում և դիտարկում շրջապատը տարբեր ուղղություններով, վտանգ նկատելիս նա իջեցնում է գլուխը մինչև գետին՝ չերևալու համար: Նույն կերպ գործում է նաև կանգնած ջայլամը՝ իջեցնում է գլուխը, որ չերևա: Հետո, իհարկե, եթե վտանգը մոտենում է, ջայլամն արդեն փախուստի է դիմում: Լինում է նաև, որ երկար վազքից հոգնած ջայլամը գլուխը իջեցնում է գետնին այն ժամանակ, երբ նա արդեն ուժ չունի ո՛չ վազելու և անգամ ո՛չ էլ գլուխը բարձր պահելու համար:

Ինչ վերաբերում է գլուխն ավազի մեջ թաքցնելուն, ապա գիտնականները կարծում են, որ ջայլամը դա անում է հատկապես ուժեղ քամիներից պաշտպանվելու համար:

Ջայլամը (լատիներեն՝ Struthio camelus) թռչունների ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչն է։ Struthio camelus նշանակում է «ուղտ–ճնճղուկ»՝ հավանաբար այն պատճառով, որ նրանք ապրում են անապատներում ու տափաստաններում և ունեն ուղտի պես երկար վիզ: Հույները նրանց անվանել են «մեծ ճնճղուկ»: Ջայլամը համարվում է թռչուն, սակայն չի թռչում, որովհետև թևերը թերզարգացած են: Դրա փոխարեն ջայլամն ունի ամուր, երկու մատով ավարտվող երկար ոտքեր։ Մարմնի բարձրությունը կարող է լինել մինչև 270 սանտիմետր, քաշը՝ մինչև 136 կիլոգրամ։ Ապրում են խմբերով։ Ջայլամները կարող են զարգացնել մինչև 70 կիլոմետր/ժամ արագություն: Ջայլամի մարմինը գիրուկ է, վիզը՝ զուրկ փետուրներից, գլուխը փոքր է, կտուցը՝ եռանկյունաձև։ Սնվում է տերևներով, ցողուններով, սերմերով, պտուղներով, մանր թռչուններով, միջատներով։ Բազմացման շրջանում ջայլամները գետնի վրա լայն փոս են փորում և ձվեր դնում։ Երբ դրանց թիվը հասնում է 10–15 հատի, զույգերը հերթով թուխս են նստում. էգը՝ ցերեկը, արուն՝ գիշերը։ Ջայլամի ձվերը հավի ձվից մեծ են 24–25 անգամ, կշռում են մինչև 2,5 կիլոգրամ: Հասուն ջայլամը բավականին վտանգավոր է անգամ այնպիսի խոշոր գիշատչի համար, ինչպիսին առյուծն է: Նա ունակ է իր ուժեղ ոտքերի հարվածով խիստ վնասել գիշատչին։ Ջայլամը սովորություն ունի նաև կուլ տալ ամեն պատահական բան: Մանր քարերից և ավազահատիկներից բացի, որոնք ջայլամները կուլ են տալիս մարսողության համար, նրանք պատրաստ են կլանել ամեն ինչ՝ երկաթի կտորներ, ապակի, աղյուս և այլն: Լոնդոնյան կենդանաբանական այգում ջայլամները կուլ են տվել մեկ մետրանոց փայտի կտոր, զարթուցիչ, մատիտներ, սանրեր, ոսկյա զարդեր, մետաղադրամներ, ձեռքի ժամացույցներ: Լուրեր են պտտվում, որ Նամիբիայում նրանք անգամ ադամանդներ են կուլ տալիս:

Ինձ թվում է՝ կարելի է Նամիբիա ջայլամի որսի գնալ: Վիճակախաղի պես բան է: Կարող է բախտդ բերել, և ջայլամի ստամոքսում ադամանդ գտնես: Համենայն դեպս, այստեղ շահելն ավելի հավանական է, քան հայկական վիճակախաղերի տոմսեր գնելով: Համենայն դեպս, այնտեղ քեզ չեն հիմարացնում և «շահող ջայլամների» որոշակի քանակ առկա է:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe