Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու քրգործն ուղարկվել է դատարան

SOCIETY

 Ավարտվել է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին  խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու դեպքի առթիվ 2018թ. ապրիլի 11-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործ նախաքննությունը: Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեա­կան օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեա­կան օրենսգրքի 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մ.-ն, Լոռու մարզի Բազում, Ազնվաձոր համայնքների և Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի նպաստառու 12 բնակիչների ընտանիքին սոցիալապես անապահով և նպաստառության ենթակա ճանաչելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, ինչպես նաև ընտանիքի բարեկեցիկ կենցաղավարության հանգամանքը չարձանագրելու, ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման փաստը թաքցնելու դիմաց, որպես ապօրինի վարձատրություն, 2008թ. հոկտեմբերից մինչև 2018թ. մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, անձամբ կամ «Հայփոստ» ՓԲԸ Ազնվաձորի փոստային բաժանմունքի ավագ օպերատորի օժանդակությամբ պահանջել է նպաստի մեկ կամ երկու ամսվա գումարը, որը ընդհանուր կազմել է   1․568. 500 ՀՀ դրամ: Գումարի մեծ մասը  նա ստացել է նշված ժամանակահատվածում, իսկ 4 շահառուներից  պահանջած մյուս փոքր մասը, ըստ վերջիններիս հետ ունեցած պայմանավորվածության, պետք է ստանար 2018թ.  ապրիլ-մայիս ամիսներին։

2018թ. ապրիլի 11-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա. Մ.-ն ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ «Հայփոստ» ՓԲԸ Ազնվաձորի փոստային բաժանմունքի ավագ օպերատոր Վ. Ա.-ն, լիազորված լինելով կազմակերպելու և իրականացնելու բաժանմունքի միջոցով կենսաթոշակ-նպաստների վճարումները, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մ.-ից նախապես ճշտելով նպաստի գումարները որպես  ապօրինի վարձատրություն տալու առաջարկն ընդունած նպաստառուների շրջանակը, 2010թ. հոկտեմբերից մինչև 2018թ. մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի 5 բնակիչներից անձամբ ստացել և որպես ապօրինի վարձատրություն Ա. Մ.-ին է փոխանցել խոշոր չափերով  գումար:

Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում ապօրինի վարձատրություն տված անձինք առաջին ագնամ են հանցանք կատարել, աջակցել են հանցագործության բացահայտմանը՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել հայեցողական քրեական հետապնդման շրջանակներում գործուն զղջալու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2018թ. սեպտեմբերի 5-ին մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe