Միջազգային ԶԼՄ-ները՝ «Գաբալա»-ի դեմ Մխիթարյանի խաղի մասին
SPORTՄիջազգային ԶԼՄ-ները բարձր գնահատական են տվել Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի ելույթին՝ Եվրոպայի լիգայի 4-րդ տուրի ադրբեջանական «Գաբալա»-ի դեմ խաղում:
Goal.com կայքը խոսելով հանդիպման մասին՝ գրում է, որ հենց Մխիթարյանն էր այդ խաղի լավագույն ֆուտբոլիստը: «Մխիթարյանը տպավորիչ հանդիպում ունեցավ: Նա կարողացավ երկու գոլային փոխանցում կատարել և հանդիպման վերջում դառնալ գոլի հեղինակ»,-գրել է կայքը:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադառնալով խաղին՝ ներկայացնում է միայն խաղի վիճակագրությունը՝ 8 հարված դարպասին, 2 գոլային փոխանցում և մեկ գոլ, ինչպես նաև 89 տոկոս ճշգրտություն:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 4-րդ տուրում «Բորուսիա»-ն 4-0 հաշվով հաղթեց ադրբեջանական «Գաբալա»-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



