ՀՀ ոստիկանությունը ՌԴ-ից գրություն է ստացել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու վերաբերյալ
SOCIETYՀայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը որոշել է չեղարկել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: Միքայել Հարությունյանը մարտի 1-ի քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



