«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
SOCIETYԱյսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հյուրը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն էր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից, Աննա Հակոբյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջեց վերականգնողական կենտրոնում, ծանոթացավ պայմաններին, զրուցեց կենտրոնում վերականգնվող տղաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրներով:
Զրույցի ընթացքում, բազմաթիվ հարցերից բացի, քննարկվեց նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:



1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



