Հարավաֆրիկյան Հանրապետությունում զբոսաշրջիկներն ընձուղտի հարձակումից հետո հայտնվել են հիվանդանոցում
INTERNATIONAL NEWSՀարավաֆրիկյան Հանրապետության Հոեդսփրիութ քաղաքում գտնվող վայրի կենդանիների արգելոցում ընձուղտը հարձակվել է ամերիկացի զբոսաշրջուհու և նրա 3-ամյա որդու վրա:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 35-ամյա Քեթի Ուիլյամսն ու նրա որդին գտնվում են Յոհաննեսբուրգի հիվանդանոցում: Նրանց վիճակը ծանր, բայց կայուն է:
Հաղորդվում է, որ էգ ընձուղտը, որն իր երկու ամսական ձագի հետ զբոսնելիս է եղել ամերիկացիների տան կողքով, հանկարծակի հարձակվել է կնոջ վրա երեխայի հետ և կծել է նրանց: Դա նկատելով՝ ամուսնուն՝ Սեմ Ուիլյամսին, հաջողվել է հետ քշել կենդանուն, որից հետո նա շտապ օգնություն է կանչել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



