Ցանկանում ենք դրական արդյունքի հասնել. Վարդան Մինասյան
SPORTՀայաստանի աազգային հավաքականը մեկնել է Սկոպյե, որտեղ վաղը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում կմրցի Մակեդոնիայի ազգային ընտրանու հետ:
Առաջին տուրում Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության էր հասել Լիխտենշտեյնի նկատմամբ:
Այսօր մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիս է տվել.
«Մի շարք պահեր ստեղծեցինք Լիխտենշտեյնի հետ խաղում, սակայն չկարողացանք հաջող իրացնել մեծ մասը:
Մակեդոնիայի հետ պետք է ավելի արյդունավետ լինենք: Անկասկած, ցանկանում ենք դրական արդյունքի հասնել: Մակեդոնիան խաղում է տանը ու այդ պատճառով ֆավորիտ է համարվում»,- ասել է Մինասյանը:
Նախախաղային մամուլի ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով մի քանի տարի խաղացել է մակեդոնական «Վարդարում».
«Վաղվա խաղում պետք է անենք առավելագույնը: Կարծում եմ, որ երկու ուժեղ թիմերի մասնակցությամբ խաղ է սպասվում: Հավատում ենք մեր ուժերին: Երկար տարիներ հանդես եմ եկել Մակեդոնիայում և գիտեմ մակեդոնացի մի քանի ֆուտբոլիստի ուժեղ և թույլ կողմերը»,- ասել է Համբարձումյանը: