Ռաֆայել Նադալը չի մասնակցի Դևիսի գավաթի կիսաեզրափակչին
SPORTԱշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցելու Դևիսի գավաթի կիսաեզրափակիչ փուլի՝ Ֆրանսիայի դեմ խաղին: Հանդիպումը կայանալու է հաջորդ շաբաթ, Լիլում:
«Չեմ կարողանա մասնակցել Ֆրանսիայի հետ խաղին: Ես առաջնահերթ մրցաշարերի ցանկ էի կազմել՝ ներառելով Դևիսի գավաթը: Այդ պատճառով էլ հրաժարվել էի Ցինցինատիի մրցաշարին մասնակցելուց: Շատ եմ ցավում, որ չեմ կարողանա թիմին օգնել դուրս գալ եզրափակիչ: Լավագույն եմ մաղթում այն տղաներին, ովքեր կխաղան»,- «Twitter»-ի իր պաշտոնական էջում գրել է Նադալը:
Իսպանիայի հավաքականի կազմում Նադալի փոխարեն հանդես է գալու Ալբերտ Ռամոսը:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Ռաֆայել Նադալը չկարողացավ ավարտին հասցնել US Open-ի կիսաեզրափակիչ փուլի՝ Խուան Մարտին դել Պետրոյի հետ հանդիպումը. երկու սեթից հետո 32-ամյա թենիսիստը հրաժարվեց պայքարից: