Սյունիքում տներ են այրվել
SOCIETYՍեպտեմբերի 9-ին՝ ժամը 02:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար և Խնածախ գյուղի 50 բնակիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել՝ 21:10-ին:
Ամբողջությամբ այրվել են երկու երկհարկանի բնակելի տներ՝ գույքով, ևս երկու տուն՝ մասամբ (մոտ 150-ական քմ):
Հրշեջները տեղում իրականացնում են հերթապահություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



