Վլադիմիր Պուտինն Ադրբեջան է այցելելու սեպտեմբերի 25-ին
INTERNATIONAL NEWSԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ» թեմայով տեսակամրջի ժամանակ հայտնել է Պուտինի՝ Բաքու կատարելիք այցելության ամսաթիվը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան պլանավորվում է սեպտեմբերի 25-ին:
«Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա երկու նախագահների՝ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Սոչիում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորված մի շարք հարցեր»,-նշել է Կալաշնիկովը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



