Փոխառություններ և 5.5 մլն դրամ. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ Էդուարդ Աղաջանյանի տեղակալ Լիանա Ղալթաղչյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 500 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Լ. Ղալթաղչյանի՝ Բարձրաստիճան պատոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Նշենք, որ նա վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին է նշանակվել 2018թ. հունիսին:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի փոխառությունները կազմել են 3 925 088 ՀՀ դրամ, 1000 և 3454 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Լ. Ղալթաղչյանի եկամուտը կազմել է 4 132 287 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Մինչ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակվելը Լիանա Ղալ թաղչյանն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոուպցիոն կենտրոնում»՝ որպես հանրային քաղաքականության փորձագետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում