Ավտովթար Արտաշատ քաղաքում. կա տուժած
SOCIETYՍեպտեմբերի 11-ին, ժամը 08:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտ ՃՏՊ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Օգոստոս 23 փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes» (վարորդը Ա. Հ., 1988 թ.) և «ՎԱԶ 2106» մակնիշերի (վարորդը՝ Է. Ե., 1983 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարներն Ա. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը տեղափոխվել է «Արտաշատի ԲԿ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



