Դատավորի դրամական միջոցներն ավելացել են. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 6 000 000 ՀՀ դրամ, 38 000 ԱՄՆ դոլար, 18 000 եվրո: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից:
Տարեվերջում դատավորի դրամական միջոցները ավելացել են՝ 38 000 ԱՄՆ դոլարին ավելացել է ևս 1000–ը:
Դատավորի գույքի վերաբերյալ տվյաներ չկան:
2017 թ. պաշտոնատար անձի եկամուտը կազմել է 7 685 990 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ 2018 թ. մարտին Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների քվեարկության արդյունքներով ԲԴԽ անդամ էր ընտրվել նաև Արմեն Խաչատրյանը: Վերջինս ԲԴԽ անդամ ընտրվեց մարտի 1– ին: Նույն օրը, երբ 10 տարի առաջ՝ 2008թ. մարտի 1–ին, նա Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղորդակը ապամոնտաժելու վերաբերյալ վճիռ էր կայացրել, ինչն էլ նշանակում էր եթերազրկել հեռուստաընկերությունը: Արմեն Խաչատրյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 2007 թվականից
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում