Լոռու փոխմարզպետը 4 անշարժ գույք է հայտարարագրել. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոռու մարզպետի՝ ՔՊ–ական տեղակալ Անդրեյ Ղուկասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը։
Ղուկասյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկական հողամաս ու հասարակական նշանակության շինություն։ Նրա սեփա ա նու թյունն է համարվում նաև «MERCEDES–BENZ ML 350» մակնիշի ավտոմեքենան։
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 21–ի դրությամբ կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 3 միլիոն 500 հազար դրամ, որը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



