Ադրբեջանում որդին սպանել է մորը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Եվլախի շրջանում Աշաղը Բուջաղ գյուղի 33-ամյա բնակիչ Մուսա Նասիրովը սպանել է իր 63-ամյա հարազատ մորը` Օֆելիա Աբդուլլաեւային, եւ դիակը թաղել իր տան բակում:
Այս մասին, հայտնում է report.az լրատվական կայքը` հղում կատարելով Եվլախի շրջանային ոստիկանության վարչությանը:
Ոստիկանության աշխատակիցները կնոջ մարմինը հայտնաբերել են տան բակում:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 5, հայրասպանության 7, հարազատների միմյանց սպանության 19 եւ ամուսինների միմյանց սպանության 16 դեպք է տեղի ունեցել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



