Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան. «Իզվեստիա»
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, ամսաթիվը դեռ հայտնի չէ, գրում է «Իզվեստիա» թերթը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով։
«Ժամկետները կհստակեցվեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ամսաթվի վերաբերյալ հարցին։
Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել են Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Դրանց ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Հայաստան, և հուսով է, որ նա պաշտոնական այցով ՀՀ կայցելի մոտ ապագայում։
Երկու երկրների առաջնորդների առաջիկա հանդիպումը կլինի արդեն 5-րդը 2018 թվականի մայիսի 8-ին Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր, գրում է «Իզվեստիա»-ն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



