Նիկոլ Փաշինյանը Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ է տեղադրել
SOCIETYԱշխատանքային երկօրյա այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել քաղաքի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ:
Նախատեսվում է, որ վաղը՝ սեպտեմբերի 14-ին կմեկնարկեն պաշտոնական հանդիպումները: ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վաղը վարչապետը հանդիպելու է նաև Ֆրանսիայի հայ համայնքի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Ֆրանսիա է մեկնել Էմանելու Մակրոնի հրավերով: Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանյուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



