Բեռլինյան մարաթոնում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել
SPORTՔենիացի Էլիուդ Քիփչոգեն սեպտեմբերի 16-ին հերթական համաշխարհային ռեկորդն է սահմանել Բեռլինյան մարաթոնում:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, 33-ամյա թեթևատլետը 42,195 կիլոմետր տարածությունը հաղթահարել է 2 ժամ 1 րոպե 39 վայրկյանում: Իր արդյունքով մարզիկը 1 րոպե 18 վայրկյանով գերազանցել է նախորդ համաշխարհային ռեկորդը, որը 2014-ին Բեռլինյան մարաթոնում սահմանել էր մեկ այլ քենիացի մարզիկ Դենիս Կիմետոն:
Կանանց շրջանում լավագույն արդյունքը ցույց է տվել քենիացի Գլեդիս Չերոնոն, որը մարաթոնի համար ավանդական տարածությունն անցել է 5 ժամ 18 րոպե 11 վայրկյանում՝ երրորդ անգամ անընդմեջ դառնալով Բեռլինյան մարաթոնի հաղթող:
Քիփչոգեն երկար տարիներ մասնակցում է մարաթոնին: Նա ոսկե մեդալի է արժանացել 2016-ի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում: Մեկ տարի անց նա դարձել է Լոնդոնի մարաթոնի հաղթողը: