Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Այս ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն, հենց այդ պատճառով շատ դեպքերում ծրագրային կետերի շուրջ բանավեճ տեղի չի ունենում. Էդգար Վարդանյան

POLITICS

Հայաստանում վերջապես տեղի են ունենալու իրական ընտրություններ, որովհետև թեև մրցակիցները դիմում են կոշտ քննադատության, բայց իշխանությունները որևէ ճնշում չեն բանեցնում, ադմինիստրատիվ ռեսուրս, ընտրակաշառք չեն կիրառում, այլ ստեղծել են հավասար պայմաններ. այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը` անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին:

«Տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այս ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն, հենց այդ պատճառով շատ դեպքերում ծրագրային կետերի շուրջ բանավեճ տեղի չի ունենում և ավագանու ընտրությունների բովանդակությունից դուրս գտնվող քաղաքական խնդիրներ են բարձրացվում և դա հասկանալի է»,-ասաց նա և նշեց, որ խորհրդարանական ընտրություններին հաջորդող ընտրությունները նոր կլինեն գաղափարական պայքարի թատերաբեմ:

 
Դեռևս քաղաքական իրավիճակի խնդիրներն այնպես են, որ այդ տեսակի բանավեճերը հետին պլան են մղվում, բայց սա չի նշանակում, որ այս ընտրությունները այն ընտրություններն են, ինչ նախկինում էին»,-ասաց նա:

Էդգար Վարդանյանն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքը ֆավորիտ է իր իրական վարկանիշի հաշվին, քանի որ իր մեջ է ներառել հեղափոխական հանրության մեծամասնության ներկայացուցիչներին: Ըստ նրա՝ ԲՀԿ-ի մեղադրանքներն ուղղված «Իմ քայլը» դաշինքին, չեն հիմնավորվում և եթե նախարարությունների որոշ աշխատակիցներ վիրավորական բաներ են ասում, դա չի նշանակում, որ պետությունը վիրավորում է:

Նա նկատեց, որ պետությունը ուշադիր և խիստ կերպով հետևում  է, որ ընտրակաշառքներ չլինեն, մեկ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, բայց տեղեկություն չկա, որ համատարած բաժանվում է  ընտրակաշառք:

«Այս ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ թավշյա հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են և հեղափոխական հանրությունը խնդիր ունի նաև ցույց տալու, որ ինքն ունի շատ լայն աջակցություն, որ հանրության բացարձակ մեծամասնությունը աջակցում է իրենց, և դա, արդեն իսկ, շատ ավելի մեծ նշանակություն է տալիս այս ընտրություններին և այլ մակարդակի է բերում: Այսինքն՝ առավել քաղաքական բնույթի ընտրություններ են դարձնում»,-ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, որ այս ընտրությունների մասնակցում են նաև շատ քաղաքական ուժեր, որոնք նախկին իշխանությունների պարագայում ունեցել են լուրջ դերակատարություն: «Իրենք այսօր խնդիր ունեն մաքրել իրենց՝ հին ռեժիմի հետ կապված բոլոր բացասական երանգներից,  որպեսզի կարողանան նորովի հանդես գալ և, հետևաբար, պետք է թիրախավորեն համար մեկ մրցակցին, հիմնական ֆավորիտին և նրանց փորձել մեղադրել այնպիսի բաների համար, որ միշտ իրենց են մեղադրել»,-ասաց նա և նշեց, որ բոլորը հասկանում են՝ եթե հակադրվես հեղափոխությանը ամեն ինչ կորցնելու են:

Ըստ նրա, եթե «Իմ քայլը» դաշինքը բանավեճի գնա միայն ԲՀԿ-ի հետ, դա կնշանակի, որ կարևորություն են տալիս մեկ քաղաքական ուժի և բարձրացնում են տվյալ քաղաքական ուժի ռեյտինգը:

 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan