Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Աշխատանքային միգրանտների ազատ տեղաշարժի մեխանիզմների մշակումը՝ ԵԱՏՀ նիստի օրակարգում

SOCIETY

Միգրացիոն քաղաքակության ընդհանուր հարցերն էին այսօր տեղի ունեցած  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստի օրակարգում, որին կմասնակցում էին ԵԱՏՄ անդամ պետություններ Բելառուսի Հանրապետության,  Ղրղզստանի,  Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանձնաժողովը գործում է ընդհանուր Եվրասիական տնտեսական միության համատեքստում, որում միգրացիոն քաղաքակությունը գլխավոր հիմնահարցերից մեկն է, իսկ մասնավորապես աշխատանքային միգրացիան կարևորագույն թեմա է: «Քաղաքական որոշումներ չեն կայացվում, բայց դրանց համար հիմք են դառնում»,- ասել է նա՝ նկարագրելով աշխատանքային քննարկումից մինչև իրավական կարգավորում ընկած շղթան:

«Քննարկումների առանցքում աշխատանքային միգրանտների ազատ տեղաշարժման մեխանիզմների մշակումն է, իսկ այդ լուծումները մեզ համար շատ կարևոր են՝ հաշվի առնելով մեր աշխատանքային միգրացիայի մեծ ծավալները»,-նշել է Վ. Տերտերյանը՝ որպես հիմնական ուղղություն նշելով Ռուսաստանի Դաշնությունը, իսկ բարելավման կարիք ունեցող ուղղություններից՝ աշխատանքային միգրանտի իրավունքները, ստաժը, հետագայում կենսաթոշակին վերաբերող գործընթացները, բժշկական օգնությունը, անվտանգությունը, իրավաբանական հարցերը:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ևս կարևորել է աշխատանքային քննարկումների ձևաչափը՝ նշելով.  «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով մեզ հասնում են ընդհանուր գործընթացների այն հատվածները, որոնք այս կամ այն կերպ չեն համապատասխանում Եվրասիական միության իրավաբանական  կարգավորումներին: Երկարատև պրոցես է սա՝ շղթայական քննարկումների արդյունքում են որոշումներ կայացվում»: Իսկ հայաստանյան աշխատանքային միգրացիայի օրինափափությունների վերաբերյալ Ղազարյանը նշել է, որ վիճակագրություն հնարավոր չէ գեներացնել, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ կարճաժամկետ միգրանտը տեղում զբաղվածության հարց է լուծում և վերածվում աշխատանքային միգրանտի, իսկ այս պրոցեսը վերահսկելու մեխանիզմներ չկան:

ԵԱՏՀ Տնտեսական և ֆինանասական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամի օգնական Ալիև Սամատը և աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության բաժնի փոխտնօրեն Օլեգ Արտամոնովը ներկայացրել են հանձնաժողովի առաջարկը՝ որոշակի տևողությամբ աշխատանքային պայմանագրերի առկայության պարագայում միգրանտին շնորհել կացության իրավունք: Անդամ երկրների պատվիրակությունները ներկայացրել են բարձրացված հարցի վերաբերյալ գործող տեղական ընթացակարգերը, աշխատանքային միգրանտի իրավունքներն ու սահմանափակումները, փաստաթղթավորման կարգերը: Մասնավորապես հայկական կողմը՝ ՄԾ պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, կողմ է արտահայտվել մեկ ընդհանուր կարգավիճակ ստեղծելու գաղափարին Միության ամբողջ տարածքում:  

Նիստի  օրակարագում, ի  թիվս  այլ հարցերի, քննարկվել են նաև «ԵԱՏՄ-ի մասին» 2014թ. մայիսի 19-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կողմերի պետությունների ներկայացրած առաջարկությունների հետ կապված հարցեր:

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution