Եվրախորհրդարանի ղեկավարը Թեհրանում կքննարկի երկխոսության աշխուժացումը
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը նոյեմբերի 7-ին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Թեհրան, որի ընթացքում Իրանի իշխանությունների հետ կքննարկի երկխոսության աշխուժացումը: Այդ մասին, նոյեմբերի 6-ին հաղորդել Է ԵԽ-ի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Մարտին Շուլցը շաբաթ օրը կուղեւորվի Իրան՝ ակտիվացնելու երկխոսությունը Եվրամիության եւ այդ երկրի միջեւ»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այցի ընթացքում Շուլցը բանակցություններ կվարի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի, արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



