Մահացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը
INTERNATIONAL NEWS61 տարեկան հասակում սեպտեմբերի 21-ին ժամը 10:05-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:05-ին) Հանոյի թիվ 108 զինվորական հոսպիտալում մահացել Է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության կենտրոնական վարչության պետ Նգուեն Կուոկ Չիեուն:
«Նախագահը պայքարում Էր ծանր հիվանդության դեմ: Սակայն, չնայած հայրենական ու արտասահմանյան առաջատար բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, այդպես Էլ չկարողացավ ապաքինվել»,- ասված Է առողջապահության կենտրոնական վարչության հաղորդագրության մեջ, որը պատասխանատու Է Վիետնամի կուսակցության ու պետության ղեկավարների առողջության մասին հոգ տանելու համար:
Չան Դայ Կուանգը Վիետնամի նախագահ Էր դարձել 2016 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



