Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր»
SOCIETYՀայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ անկախության տոնի կապակցությամբ «Եռաբլուր»-ում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Վեհափառ Հայրապետի կողմից հնչեցվեց աղոթք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



