Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է
SOCIETYՍեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., 1972 թ.) և «Opel Turbo» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., 1992 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, իսկ ժամը 20:22-ին՝ «Opel G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ՝ Մ. Ա.-ին (1980 թ.) և Ռ. Կ.-ին (1982 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



