Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ քաղաքացին ընկել է Գետառը
SOCIETYՍեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքում, քաղաքացին ընկել է Գետառը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն Է. Ի.-ին (ծնված 1970 թ.) դուրս են բերել Գետառից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Է. Ի.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



