Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է Տոկիոյի Օլիմպիական խաղերին
SPORTԸմբշամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Այս մասին մարզիկը հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ փաստելով, որ այս պահին ակտիվ մարզումներ է անցկացնում:
«Ես շատ ակտիվ մարզվում եմ, նպատակս Օլիմպիական խաղերն են, հիմնական շեշտն այս պահին դրա վրա է: Եթե ստացվի, այս Օլիմպիական խաղերը չորրորդը կլինեն իմ կյանքում, դա ինչ-որ չափով ռեկորդ կլինի, որովհետև քիչ ըմբիշների է դա հաջողվում։ Բնականաբար, այդ Օլիմպիական խաղերի ճանապարհին պետք է կարողանամ մեդալներ նվաճել»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը։
Արմենուհի Մխոյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



