Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը
SOCIETYՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանի համար անսպասելի է եղել ազգային թիմի մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը:
«Մի քիչ անսպասելի էր Վարդան Մինասյանի հրաժարականը: Մենք չենք զրույցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ: Չէի սպասում, որ հրաժարական կտա: Մենք հիմա շատ ակտիվ պետք աշխատենք նոր մարզիչ գտնելու հարցում: Կան մի քանի թեկնածուներ, սակայն դեռևս անուններ չեմ ասի: Թեկնածուները թե արտասահմանից են, թե ներսից: Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում կներկայացվեն մարզչի թեկնածուները»,-ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:
Նախօրեին ազգային թիմի մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական էր ներկայացրել` շնորհակալություն հայտնելով ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



