Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել
SOCIETYՍեպտեմբերի 23-ին, ժամը 09:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ս. Ե., 1966 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:47-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



