Հայաստանի հավաքականի հրավերից հրաժարվելը դժվար էր ինձ համար. Յուչենկո
SPORTՌուսական «Ուֆա»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հրավերից հրաժարվելու որոշումը դժվար է տրվել իրեն: Դարպասապահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` իր նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, նաև այն բանի համար, որ իրեն դիտարկել են որպես հավաքականի առաջին համար:
«Ես մեծ հարգանք ունեմ այդ երկրի նկատմամբ, մայս Հայաստանից է, այնտեղ են ապրում մեր բարեկամները: Սակայն Ռուսաստանն էլ իմ հայրենիքն է, իսկ ես չեմ ուզում օտար լինել մի երկրում, որտեղ մեծացել ու ֆուտբոլում առաջին քայլերս եմ կատարել: Ուզում եմ այստեղ` իմ երկրում ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ: Ու ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի խաղամ Ռուսաստանի հավաքականում: Դա այն է, ինչը ես երազում եմ, ու ինչին ձգտում ու ցանկանում եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Р-Спорт» գործակալությանը տված հարց ազրույցում նշել է Յուչենկոն:
Միաժամանակ, դարպասապահը նշել է, որ հետևել է Հայաստանի ընտրանու ելույթներին Եվրո-2016-ի ընտրական փուլում: «Իհարկե, ցավալի է, որ Հայաստանի հավաքականը չկարողացավ դուրս գալ խմբից, քանի որ մարտունակ կազմ ունի: Սակայն չեմ կարող դատել, թե ինչը չստացվեց, քանի որ այնտեղ չեմ գտնվում»,- ասել է Յուչենկոն: