Նռնակ, նռնակի պայթուցիչ և 173 փամփուշտ է հայտնաբերվել Հրազդան գետից
SOCIETYՀունիսի 17-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ զենք-զինամթերք կա: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը Հրազդան գետից հայտնաբերել է «ՌԳԴ- 5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 173 փամփուշտ:
Նույն օրը՝ ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ոստիկանների հայտնաբերած զինամթերքն ինքն է գցել գետը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



