ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին
SOCIETYՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գեղամ Ղարիբջանյանին հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



