Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին
SOCIETYՈստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ նա Կասկածվում է Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։
«Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին համապատասխանաբար Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով»,- ասաց Սաֆարյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



