Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Միգուցե ամեն ինչ սկսվում է հենց շուշանի թթվի՞ց. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյուղում ապրող տատիկ, ում համար շուշանի թթուն արդեն բիզնես է: Գյուղում ապրող երիտասարդ, ով, ճիշտ է՝ իր հյուրատան միայն ծղոտներն է դեռ սարքել, բայց հաջորդ տարվա բացման արարողության հյուրերի ցանկն է ավելացնում: Մեկ այլ երիտասարդ էլ աշխարհով է ման գալիս, աշխարհին իր նկարներով Հայաստանն է ցույց տալիս, բայց նորից վերադառնում է հայրենիք՝ առանց որևէ ակնկալիք ունենալու ու գնահատականի սպասելու: Նրանք պատահական կամ մտացածին կերպարներ չեն, ինչպես պատահական կերպար չէ նրանց կողքին ապրող այն մարդը, ում համար դեռ դժվար է հրաժարվել «աղետի գոտի» կոչվածից: Սա, իհարկե, այն մարդու մասին չէ, ով թեև ապրում է տնակում, բայց ստեղծագործում է ու ստեղծում: Սա այն մարդու մասին է, ով ապրում է մարմարե աստիճաններով առանձնատանը, ու ամեն անգամ բարեգործական կազմակերպություններին փորձում է համոզել, որ անապահով է: Պատահական չէ նաև երկրորդ մայրաքաղաքում գտնվող այն թանգարանը, որը, եթե, օրինակ, լիներ Իտալիայում, իտալացիները այն վաղուց այցեքարտ դարձրած կլինեին:

Այս ամիսների ընթացքում տարբեր հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների շրջանակներում մի շարք մարզերում ենք եղել: Ամեն այցից հետո, երբ վերլուծում ես մարզերում ապրողների ներուժը, բացահայտում նոր ու հետաքրքիր մարդկանց, հասկանում ես, որ այդ ներուժն ու հետաքրքրությունն իրականում անսահման են: Եվ անսահման է անգամ կիսադատարկ գյուղում, որտեղից թեպետ շատ երիտասարդներ են արտագաղթել, բայց դեռ կան «ծղոտներ սարքողներ», տատիկ, ում համար շուշանի թթուն բիզնես է: 

Շատ է խոսվել հայկական գյուղերին, մարզերին ձեռք մեկնելու ու օժանդակելու հնարավորությունների մասին: Պաշտոնյաների մակարդակով գյուղական տուրիզմը զարգացնելու վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները մնում էին հայտարարություն ու շաբլոնի «սահմանից» այն կողմ չէին անցնում: 

Հիմա կա ձեռքբերում, որը կարող է օրինակ ծառայել. վերջին տարիներին հասարակական մի շարք կազմակերպություններ լուրջ աշխատանքներ են տանում մարզերն ակտիվացնելու ուղղությամբ: Թեպետ նրանց ներկայացուցիչները մասնավոր զրույցներում խոսում են աշխատանքի բարդությունների մասին, ընդգծում մարդկանց ներգրավելու դժվարությունների մասին, բայց, այդուհանդերձ, առաջընթաց են արձանագրում: Արձանագրում են, որովհետև շատ դեպքերում աշխատանքն այնպիսի արդյունք է ունենում, որ միջազգային հայտնի կազմակերպությունները մեր գյուղերում ներդրման ծրագրեր են սկսում իրականացնել: Այնպիսի արդյունք է լինում, որ մեկ տարի հետո հայաստանյան լրատվամիջոցներից բացի գյուղի մասին խոսում են նաև միջազգայինները: Հ/կ–ների ձեռքբերումը կա, բայց կա խնդիր, որը պետք է լուծում ստանա: Երկար տարիներ հասարակական կազմակերպությունները բարձրաձայնել են նաև լսելի լինելու խնդրի մասին: Պատճառները տարբեր են եղել, կա՛մ անտեսվել են, կա՛մ խնդիրը պետական որևէ կառույցի ներկայացուցչի ամբիցիաներն են եղել: 

Այսօր մարդիկ հստակ զարգացման մոդելներով նկատելի արդյունքներ են գրանցում: Հիմա, երևի, ամբիցիաների ժամանակն էլ է անցել: Հիմա պետք է լսել նաև հասարակական հատվածին: Այժմ պետք է օրինակ վերցնել նաև հասարակական հատվածից: Միգուցե ամեն ինչ սկսվում է հենց շուշանի թթվի՞ց, այսինքն, մի պարզ նախադասությունից, մի պարզ գաղափարից, որը կարող է զարգանալ ու ներդրումներ ապահովել երկրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive