ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է ավելի դանդաղ խոսել թարգմանիչների պատճառով
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նիստի նախագահ Մարիա Էսպինոսա Գարսեսը երկրների ղեկավարներին խնդրել է չշտապել իրենց ելույթների ժամանակ, որպեսզի թարգամնիչները կարողանան իրենց ճիշտ թարգմանել:
«Կցանկանայի դիմել ելույթով հանդես եկողներին, որպեսզի իրենց ելույթները ներկայացնեն խելամիտ տեմպով, որպեսզի հավուր պատշաճի ապահովվի բանավոր թարգմանությունը», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Էսպինոսան:
ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը, չինարենը և արաբերենը:
Բացի դրանից, Էսպինոսան նշել է, որ ելույթ ունեցողները խոսեն 15 րոպեից ոչ ավելի, որպեսզի բոլորը հնարավորություն ստանան արտահայտվելու:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



