Մովսիսյանն ու Օզբիլիսը բաց կթողնեն «Թերեք»-ի հետ հանդիպումը
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ` Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ չեն մեկնել Գրոզնի` մասնակցելու նոյեմբերի 7-ին կայանալիք տեղի «Թերեք»-ի հետ մրցավեճին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, Մովսիսյանը, Օզբիլիսը, Ռոման Շիրոկոը, Ջանո Անանանիձեն, Ռոմուլոն, Եվգենի Մակեևը և Վլադիմիր Գրանատը մնացել են թիմի Տարասովկայի մարզաբազայում և կշարունակեն անհատական մարզումները` վնասվածքներից վերակագնվելուց հետո: Մոսկվայում է մնացել նաև Կիրիլ Կոմբարովը` հայմորիտի պատճառով:
Ռուսական ԶԼՄ-ներում շարունակում են լուրեր տարածվել, որ մոսկովյան ակումբը ձմռանը պատրսատվում է բաժանվել Մովսիսյանից, Օզբիլիսից, Շիրոկովից, Դմիտրի և Կիրիլ Կոմբարովներից, Դենիս Գլուշակովից: Մոսկովյան ակումբի սպորտային տնօրեն Դմիտրի Անանկոն առանց անուններ հնչեցնելու հայտարարել էր, որ ակումբը չի ցանկանում շարունակել 5-6 ֆուտբլոիստների հետ համագործակցությունը, ովքեր չեն կարողանում լուծել նույնիսկ համեստ խնդիրներ: