Երևանում գովազդային վահանակ տեղադրելիս 40-ամյա տղամարդը ընկել է ու մահացել. shamshyan.com
SOCIETYԱյսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության, Երևանի 1-03 շտապօգնության ռեանիմացիոն բրիգադը, ովքեր արձանագրել են կենսաբանական մահ։ Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների հերթապահ բրիգադը, ովքեր հոգեբանական օգնություն են ցուցաբերում մահացածի հարազատին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ներկաներն ասել են, որ մահացածը Երևանի բնակիչ 40-ամյա Երվանդ Հովհաննիսյանն է, ով գովազդային վահանակ տեղադրելիս անզգուշաբար սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



