ՌԴ կառավարության շտաբը Եգիպտոսից կկազմակերպի ռուս զբոսաշրջիկների վերադարձը հայրենիք
INTERNATIONAL NEWSՌԴ կառավարության օպերատիվ շտաբը կկազմակերպի Եգիպտոսից Ռուսաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: «Շտաբը կզբաղվի այս պահին Եգիպտոսում գտնվող ՌԴ քաղաքացիների հայրենիք վերադարձը կազմակերպելով` ըստ ժամանակացույցի: Թռիչքների ժամկետներն առավելագույնս կմոտեցվեն այն ամսաթվերին, որոնցով դրանք ձեռք են բերվել»,- ասված է ՌԴ կառավարության հայտարարության մեջ:
Միաժամանակ, ՌԴ կառավարությունը տեղեկացնում է, որ օպերատիվ շտաբները կկազմակերպվեն Եգիպտոսի մի շարք քաղաքներում, որտեղ մեծամասամբ կենտրոնացած են ՌԴ քաղաքացիները: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծելու է նաև թեժ գիծ, որտեղ հնարավոր կլինի ստանալ տեղեկատվություն` կապված օպերատիվ շտաբների աշխատանքի և ՌԴ քաղաքացիների հայրենիք վերադարձի հետ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է դադարեցնել դեպի Եգիպտոս ավիաչվերթերը` մինչ А321 ինքնաթիռի ողբերգական վթարի պատճառների վեր հանումը:
Եգիպտոսում ներկա դրությամբ կարող են գտնվել մինչև 50 հազար ռուս զբոսաշրջիկներ:
Լուսանկարը` ТАСС



