Դանիական Սյոնդեբորգի օդանավակայանից մարդիկ տարհանվել են
INTERNATIONAL NEWSԴանիական Սյոնդբորգ քաղաքի օդանավակայանից, որտեղ չվերթեր են իրականացվում դեպի Կոպենհագեն, անձնակազմը և ուղևորները տարհանվել են այն բանից հետո, երբ թռիչքների համար նախատեսված սրահում կասկածելի իր է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը, այդ մասին տեղեկացրել է դանիական «Ռիտսուաս» գո րծակալության բյուրոն:
Անվտանգության ծառայության ղեկավար Էրիկ Լինդհոլդտը հայտարարել է, որ դեպքի վայր է կանչվել համապատասխան ծառայության խումբ: Նրա խոսքով` տեղի իշխանությունները որևէ սպառնալիք չեն ստացել:
Լուսանկարը` EPA
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



