ԱՄՆ-ը հավելյալ 6 կործանիչ է ուղարկել Թուրքիա
INTERNATIONAL NEWSՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը F-15 տիպի հավելյալ 6 կործանիչ են ուղարկել Թուրքիայում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազա։ Ինքնաթիռներն արդեն իսկ հասել են Թուրքիայի տարածք։
Այդ մասին նշված է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության տարածած հաղորդագրությունում։ Դրանում նշված է, որ ինքնաթիռների ուղարկումն ի ցույց է դնում Թուրքիայի ինքնիշխանությանն իրենց անխախտ աջակցությունը։
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունն ընդգծել է, որ հավելյալ ինքնաթիռների ուղարկումն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների խնդրանքով։
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել էր «Ինջիրլիքի» ավիաբազայում տեղակայել հավելյալ F-15 կործանիչներ ու A-10 գրոհիչ ինքնաթիռներ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



