Իբրահիմովիչը Սալահի գոլը չի համարում լավագույնը
SPORTԱմերիկյան «Լոս Անջելես Գալաքս»-ի ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ՖԻՖԱ-ի կողմից տարվա գոլ ճանաչված Մուհամեդ Սալահի գնդակը չի համարում լավագույնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BeFoot կայքը: «Ոչ Սալահի գոլը լավագույնը չէր և նա չպետք է ստանար այդ մրցանակը: Լավագույնը Ռոնալդուի` Չեմպիոնների լիգայում «Յուվենթուս»-ի դարպասն ուղարկած գնդակն է»,-ասել է Իբրահիմովիչը:
ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ լավագույն մարզիչ` Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



