Նիդերլանդների հավաքականին աշխարհի փոխչեմպիոնի կոչում ապահոված Բերտ վան Մարվեյկը՝ Հայաստանի հավաքականի մարզի՞չ
SOCIETYԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը բանակցություններ էր վարում մի քանի մասնագետների հետ՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար: Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ իտալացի Ջանի դե Բիազիի հետ բանակցությունները կարծես թե փակուղի են մտել, ամենայն հավանականությամբ՝ ֆինանսական հարցերում հայտարարի չգալու պատճառով: Մեր աղբյուրները պնդում են, որ գրեթե վերջնական պայմանավորվածություն կա հոլանդացի հոլանդացի հանրահայտ մարզիչ Բերտ վան Մարվեյկի հետ: Վերջինս հետ 2010 թվականին Նիդերլանդների հավաքականը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Մեր տեղեկություններով, այս մասին պաշտոնապես կհայտարարվի 2-3 օրվա ընթացքում:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



